15:06 | 06.08.24 | Նորություններ | 7819

DataFest Tbilisi-ն Հայաստանից 4 բանախոս կունենա

Սեպտեմբերի 19-ից 21-ը Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենա 8-րդ DataFest Tbilisi փառատոնը:

Փառատոնի հիմնական թեմաներն են.

•    Վերլուծություն, տվյալագիտություն եւ Gen AI;
•    Տվյալներ, մարքեթինգ եւ գովազդ;
•    Ստարտափներ եւ ներդրողներ;
•    Տվյալներ սպորտի եւ ժամանցի համար;
•    Տվյալների դիզայն;
•    Տվյալների լրագրություն;
•    Ընտրական տվյալներ;
•    Տվյալներ մարդու իրավունքների եւ հավասարության համար;
•    Տվյալներ կլիմայի եւ կայունության համար։

DataFest Tbilisi-ն 2017 թվականին հիմնադրումից ի վեր ներգրավել է ավելի քան 5 000 մասնակցի 80 երկրից՝ ունենալով ավելի քան 200 սեմինար ու բանախոս:

2024 թվականին DataFest Tbilisi-ը նախատեսում է 900 հյուր եւ ոլորտի առաջատար մասնագետ ներգրավել։

Փառատոնը 4 բանախոս կունենա Հայաստանից.

•    Հայկ Սարգսյան՝ LABZ.AI & ThermaiScan-ի մեքենայական ուսուցման առաջատար ինժեներ;

•    Ստեփան Սարգսյան՝ Krisp-ի գլխավոր գիտնական եւ ML ճարտարապետ;

•    Կարապետ Գյումջիբաշյան՝ Krisp ընկերության պրոդուկտի տնօրեն;

•    Սասուն Համբարձումյան՝Activeloop-ի ճարտարագիտության տնօրեն։

Հայկական տվյալագետների համայնքի համար DataFest Tbilisi-ն առաջարկում է հատուկ 25% զեղչ: Տոմսերը սահմանափակ են, դրանք կարելի է ձեռք բերել՝ օգտագործելով barevdzez promocode-ը միջոցառման կայքում՝ DataFest Tbilisi 2024:

Փառատոնի կայքն է՝ www.datafest.ge։