11:23 | 12.07.24 | Նորություններ | 10486

«ՎՈՅԱԺ 30» ինտերնետը ռոումինգում՝1000 ՄԲ-ը 1500 դրամով

Viva-ի բաժանորդներն ընդամենը 1500 դրամով կարող են ակտիվացնել ռոումինգում օգտագործման 30-օրյա ժամկետով 1000 ՄԲ ինտերնետ տրամադրող ծառայությունը՝ սկսած 2024թ. հուլիսի 10-ից մինչեւ 2024թ. սեպտեմբերի 10-ը /ներառյալ/:

«Այս տարի եւս արտագնա զբոսաշրջիկների թիվը նույնքան տպավորիչ է, որքան նախորդ ժամանակահատվածներում։ Արտերկրում, բնականաբար, պետք է որակյալ ինտերնետ՝ մատչելի գնով․ դա առաջին անհրաժեշտության ծառայություն է: Իսկ ամենակարեւորը՝ նման առաջարկի դեպքում ընդհանրապես պետք չէ մտածել այլ SIM-քարտ ձեռք բերելու մասին։ Viva-ն վերլուծել է զբոսաշրջային հիմնական ուղղությունները՝ հիմք ընդունելով իր հաճախորդների այցելությունների պատմությունը, եւ առանձնացրել է այն երկրները, որոնք առավել շատ են այցելում Հայաստանից մեկնողները: «ՎՈՅԱԺ 30»-ը թույլ է տալիս կապի մեջ մնալ մտերիմների հետ, օգտագործել սոցիալական ցանցերը՝ կիսելով այցելած վայրերից ստացված տպավորությունները, ինչպես նաեւ օգտվել ինտերնետ պահանջող այլ ծառայություններից», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Հատուկ Viva-ի բաժանորդների  համար նախատեսված այս առաջարկը թույլ կտա ավելի քան 70 երկրում (այդ թվում՝ Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Կիպրոսում եւ Ավստրիայում) կապի մեջ մնալ մտերիմների հետ, կիսել նրանց հետ կարեւոր պահերը, ինչպես նաեւ օգտվել տարատեսակ առցանց քարտեզներից եւ փոխադրման ծառայություններից:

«ՎՈՅԱԺ 30» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախօրոք ակտիվացնել ռոումինգ ծառայությունը: Ռոումինգը կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով *121*1# հրահանգը:

«ՎՈՅԱԺ 30» ծառայության ակտիվացում ավտոմատ երկարացմամբ՝ *107*1#

Հաշվեկշռի եւ ծառայության կարգավիճակի ստուգում՝ *107*3#