16:30 | 10.07.24 | Նորություններ | 10974

Ucom-ը՝ Ամառային օլիմպիական խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավոր

Ucom ընկերությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի Ucom-ը դարձել է 2024 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավորը։

Ucom ընկերությունն արդեն 3-րդ անգամ է հովանավորում Օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունը։

33-րդ Ամառային օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Մեր հավաքականի 15 մարզիկ կներկայացնի Հայաստանը հրաձգություն, ծանրամարտ, աթլետիկա, ըմբշամարտ, բռնցքամարտ եւ մարմնամարզություն սպորտաձեւերում:

«Օլիմպիական խաղերն աշխարհի գլխավոր սպորտային իրադարձությունն են, որին հետեւում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում։ Ուրախ ենք, որ Ucom-ի աջակցությամբ հայ հանդիսատեսը կկարողանա դիտել մեր մարզիկների ելույթներն ու տեսնել փայլուն հաղթանակները։ Սա մեծ պատիվ է ու ուրախություն բոլորիս համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։