14:22 | 09.07.24 | Նորություններ | 5989

WITSA-ի ստարտափների համաշխարհային գավաթն ընդունում է հայտեր

WITSA-ի համաշխարհային գավաթի ազգային հանձնաժողովը մեկնարկել է հայկական ստարտափների դիմումների ընդունումը։

Հայկական early stage/pre-series A ստարտափները կարող են դիմել եւ ցուցադրել իրենց նորարարական լուծումները եւ մրցելու՝ Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելու համար:

Ազգային հանձնաժողովը կընտրի մոտ 20 ընկերություն, որոնցից երկուսը եզակի հնարավորություն կունենան Հայաստանը ներկայացնելու WITSA World Cup միջազգային մրցույթում։

Ստարտափների ընտրությունը կկատարվի գնահատման հինգ հիմնական չափանիշներով՝

•    նորարարություն,
•    հաճախորդների ներգրավում,
•    մասշտաբելիություն,
•    տեխնոլոգիա հանուն բարօրության եւ
•    ներուժ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 31-ն է: Մանրամասներին ծանոթանալ եւ հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։

WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխությունը (WITSA World Cup (WWC)) տեղի կունենա հոկտեմբերին WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Երեւանում։

Միջոցառումը նպատակն է ընդգծել հայկական ստարտափների՝ համաշխարհային հարթակում մրցելու հնարավորությունը՝ կենտրոնանալով նորարարության եւ ազդեցիկ տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու ներուժի վրա:

2024 թվականին WITSA World Cup միջազգային մրցույթին կմասնակցեն 32 ստարտափ 16 երկրից եւ 6 մայրցամաքից, ինչը հայաստանյան ստարտափների համար նոր հնարավորություն է ներկայանալու եւ մրցելու գլոբալ հարթակում։