09:38 | 06.07.24 | Նորություններ | 1281
Երեւանում Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել 5-րդ Harmony Meetup տեխնոլոգիական միջոցառումը։
Չորս օրվա ընթացքում համացանցի web3 հայեցակարգի միջազգային ջատագովներն ու մասնագետները, տեխնոլոգիական նորարար լուծումների հեղինակները, խաղային արդյունաբերության 70 առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են ոլորտի մարտահրավերները, մասնակցել են պանելային քննարկումների, շրջայց են կատարել «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության մասնաշենքերում։
«Հիմնական թեման, որն այս հանդիպման առանցքում է, բլոկչեյնն է՝ իր զարգացումներով, տեխնոլոգիական առաջընթացով, հնարավոր լուծումներով։ Ունենք բազմաթիվ նախագծեր, որոնք իրականացվել են, կան մի շարք մտահղացումներ, որոնց շուրջ հանդիպումներ ենք անցկացնելու մեր գործընկերների հետ։ Վստահ եմ՝ առաջիկայում ականատեսը կլինենք նոր պրոդուկտների ու ծառայությունների, որոնք Ֆաստեքսը կմատուցի հանրությանը», - ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:
Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա։ Թեմաները բազմազան էին․Web3 հայեցակարգում օգտատերերի թվային ինքնության վերահսկման մարտահրավերները, թվային ինքնության կիրառելիությունն այլ ոլորտներում, Բահամուտ բլոկչեյնի երկրորդ շերտի առանձնահատկությունները եւ առավելությունները ցանցի համար, «Բահամուտ» հիմնադրամի կողմից աջակցություն ստացած տեխնոլոգիական պրոդուկտներ, Fastex Card-ի վիրտուալ ու իրական տարբերակներ, ապակենտրոնացված ֆինանսների ոլորտի՝ DeFi-ի ընթացիկ իրավական եւ տեխնոլոգիական մարտահրավերներն ամբողջ աշխարհում եւ Հայաստանում։
Երկրորդ տարին անընդմեջ web3 միջազգային համայնքի շուրջ 500 ներկայացուցիչներ հատուկ մրցանակաբաշխության մասնակցեցին, որի ընթացքում հայտարարվեցին 9 անվանակարգերում մասնակցության հայտ ներկայացրած 120 ոլորտային նախագծերի հաղթողները։ Մրցանակային ֆոնդը կազմող 3,333,000 FTN-ն ուղղվելու է հաղթող նախագծերի առաջխաղացմանը միջազգային շուկայում։