17:56 | 27.06.24 | Նորություններ | 1932
Հունիսի 26-ին OVIO ընկերության նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների եւ Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով «DC24» համաժողովը։
Հաշվի առնելով աճող տեխնոլոգիական պահանջներից բխող թվային տրանսֆորմացիայի անհրաժեշտությունը, միջազգային տեխնոլոգիական միտումներին հետեւելու եւ համապատասխանելու կարեւորությունը, Տվյալների մշակման կենտրոնների եւ դրանցում գործարկվող ամպային տեխնոլոգիաների դերը, տեղեկատվական անվտանգության կարեւորությունը պետական եւ մասնավոր հատվածի համար՝ համաժողովի շրջանակում տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվել ներկայացնել սեփական փորձն ու տեսլականը Հայաստանը տեխնոլոգիապես այլ մակարդակ տեղափոխելու հարցում։
«Տվյալների ծավալի աճով պայմանավորված՝ առաջ են գալիս նոր մարտահրավերներ։ Պետական եւ մասնավոր հատվածի համար կարեւորագույն բաղադրիչ է դարձել կիբերանվտանգությունը, տվյալների պահպանման հուսալիությունը ու այլ նոր տեխնոլոգիական լուծումները։
Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները եւ գտնել դրանց լուծումները։ Մենք բոլորովին վերջերս գործարկել ենք տարածաշրջանում ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը եւ կարեւորում ենք ոլորտի մասնագետների եւ շահագրգիռ կազմակերպությունների մոտեցումները եւ կարիքները։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնն արդեն իսկ հսկայական ներուժ ունի․ 210-ից ավելի սերվերային պահարան, սնուցում երկու անկախ ենթակայանից, 2 ՄգՎ հզորություն, ISO 27001, 27017, 27018, PCI DSS եւ TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխանություն» - նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Համաժողովի ընթացքում OVIO-ն եւ ցանցային հասանելիության լուծումներով հայտնի QRATOR LABS միջազգային ընկերությունը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ միավորելով սերտիֆիկացված Տվյալների մշակման կենտրոնի ու ամպային լուծումների մատակարար OVIO-ի եւ
սեփական գեո-բաշխված ֆիլտրման ցանցի բազայի վրա հիմնված ցանցային անվտանգության ամպային ծառայությունների մատակարար QRATOR LABS-ի լայն եւ համապարփակ լուծումները։
Համաժողովի խոսնակները հանդես են եկել տարբեր թեմաներով․ OVIO-ի՝ Տվյալների մշակման կենտրոնի ամպային ծառայությունների կիրառությունը եւ դերը պետական եւ մասնավոր սեկտորի համար, պետության եւ բիզնեսի թվային վերափոխման դինամիկան, Տվյալների մշակման կենտրոնների համաշխարհային միտումները, ամպային ծառայությունների մատակարարների կողմից օգտագործվող տեխնոլոգիաների իմացության կարեւորությունը, կիբերանվտանգությունը եւ այլն։
Համաժողովին մասնակցել եւ ելույթով հանդես են եկել ՀՀ Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրենը, Կենտրոնական բանկի Տեխնոլոգիաների եւ կիբերանվտանգության ղեկավարը, Uptime եւ Lenovo համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այլոք։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնում տեղակայված են տվյալների պահպանման համակարգերի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի՝ Lenovo-ի սարքավորումները։ Այս համագործակցությունն ու ինտեգրումն ապահովում է բարձր արդյունավետություն եւ հուսալիություն Տվյալների մշակման կենտրոնի հաճախորդների համար: