14:34 | 12.06.24 | Նորություններ | 1536
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ աշխատակիցները մասնակցել են 1977թ․ հիմնադրված «Ջրվեժ» անտառպարկում մասշտաբային շաբաթօրյակի։ Բնության հանդեպ պատասխանատվությունն ու հոգատարությունն ընկերության արժեհամակարգի կարեւորագույն ելակետերից է։
2000-ից ավելի սոֆթեցի բնասերները մաքրել են անտառպարկի 50 հեկտար տարածք, ճանապարհները եւ լիճը, ինչպես նաեւ տնկել են տոսախ եւ արմավաշուշան տեսակի թփատեսակներ։
«Ջրվեժ» անտառպարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակի ծառատեսակներ եւ բույսեր, այդ թվում՝ արեւելյան սոսին, հուրանավոր կելրեյթերին: Չնայած տեղատարափ անձրեւին՝ բնասերներն ավարտին են հասցրել սկսած գործը։
«Սոֆթ Կոնստակտ»-ի աջակցությամբ «Ջրվեժ» անտառպարկում կտեղադրվեն նաեւ ժամանակակից նստարաններ եւ տեսակավորման աղբարկղեր: