17:11 | 06.05.24 | Նորություններ | 1335
Հայկական EasyDMARC-ը SourceForge-ի կողմից ճանաչվել է DMARC անվանակարգի լավագույն կատարող ընկերություն, նաեւ ճանաչում է ստացել «Օգտատերերը սիրում են մեզ» (Users Love Us) անվանակարգում:
EasyDMARC-ն օգտատերերի կողմից ընտրվել է որպես որակյալ պրոդուկտ SourceForge-ում ներկայացված ավելի քան 90,000 պրոդուկտից:
EasyDMARC-ի ամպային լուծումների վրա հիմնված համակարգը հատուկ վերահսկում է էլ. փոստ հնարավոր սպառնալիքների վրա, դրանցում ֆիշինգը, կեղծումները եւ սպամները։ Ինչպես նաեւ օգնում է դադարեցնել ցանկացած ֆինանսական, տվյալների արտահոսքն ու կորուստները:
EasyDMARC-ին վստահում են Ferrari, Panasonic ընկերությունները, Թել Ավիվի ֆոնդային բորսան, SimilarWeb-ը եւ 30,000-ից ավելի այլ հաստատություն աշխարհի ավելի քան 130 երկրում: