11:06 | 01.04.24 | Նորություններ | 870

Ապրիլի 4-ին Qloong-ը վերադառնում է

Ապրիլի 4-ին կկայանա Qloong 3-րդ միջոցառումը, որի ընթացքում ներդրողներն ու հաջողակ ձեռներեցները կլսեն ստարտափների փիչերն ու կարձագանքեն հնարավորինս խիստ ու անկեղծ կերպով։

Այս անգամ ժյուրիի կազմում են SmartClick-ի եւ ViralMango-ի հիմնադիր Ռեմ Դարբինյանը, Formula VC վենչուրային ֆոնդի հիմնադիրներ Կարեն Վարդանյանը եւ Գրիգոր Հովհաննիսյանը։

Ստարտափների հիմնադիրներն անկեղծ քննարկման ընթացքում հնարավորություն ունեն նոր արձագանքներ ստանալ, զարգացման նոր հնարավորություններ նախանշել ու ձեռք բերել գործարար կապեր։

Նրանք նախապես կարող են ներկայացնել իրենց ստարտափն այստեղ։

Միջոցառման բոլոր մանրամասներին ծանոթանալ ու նախապես գրանցվել հնարավոր է այստեղ։