12:20 | 21.03.24 | Նորություններ | 1640
Reddit-ի բաժնետոմսերը տեղաբաշխվել են մեկ բաժնետոմսի դիմաց 34 դոլար գնով, ընկերության արժեքը կազմել է 6,4 մլրդ դոլար։
Տեղաբաշխման ընթացքում ընկերությունը հավաքել է 519 մլն դոլար, գրում է Techcrunch-ը։ Reddit-ը Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) ներկայանում է RDDT նշանով: 2021 թվականին ֆինանսավորման մասնավոր փուլի ժամանակ Reddit-ը գնահատվել էր 10 միլիարդ դոլար։
Որպես IPO-ի մաս, ընկերությունը նաեւ բաժնետոմսերի փոքր մաս բաժանել է կամավոր-մոդերատորներին, սակայն դրանց թիվը չի բացահայտվել: Ցանկության դեպքում նրանք կկարողանան անմիջապես վաճառել արժեթղթերը։
Reddit-ը հայտարարել էր նախնական հրապարակային առաջարկ անցկացնելու պլանների մասին դեռեւս 2021 թվականին: 2022-ի հունվարին Bloomberg-ը գրել էր, որ ընկերությունը ներգրավել է Morgan Stanley եւ Goldman Sachs ներդրումային բանկերին՝ IPO-ի վրա աշխատելու համար եւ նախատեսում է ստանալ 15 միլիարդ դոլարի գնահատում:
2023 թվականի վերջին ընկերության հասույթն աճել է 20%-ով եւ հասել 804 մլն․ դոլարի, զուտ վնասը 158,6 մլն դոլարից նվազել է մինչեւ 90,8 մլն դոլար։