13:52 | 14.03.24 | Նորություններ | 1177

ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել է Web3 հայեցակարգը

Մեկնարկել է Fastex-ի կողմից կազմակերպվող Web3 ոլորտի հանդիպումների շարքը: ftNFT ֆիջիթալ տարածքում թեմայի շուրջ ելույթ են ունեցել էկոհամակարգի մի շարք ներկայացուցիչներ:

Բահամուտ (Bahamut) բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանը ներկաներին պատմել է Web1-ի, Web2-ի, Web3-ի եւ դրանց առանձնահատկությունների մասին, անդրադարձ կատարել Բահամուտ բլոկչեյնի համաձայնության մեխանիզմին (PoSA) եւ ներկայացրել ոլորտի զարգացման միտումները:

Համագործակցությունների ղեկավար Արմեն Բաղդասարյանը խոսել է Fastex Exchange-ի հնարավորությունների մասին: Նա հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կենտրոնացված փոխանակման հարթակի (CEX) ռազմավարությունը եւ առանձնահատկությունները, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերն ու խարդախությունները: Ելույթին հաջորդել է հարցուպատասխանի ձեւաչափով մտքերի փոխանակում:

FastexVerse-ի ղեկավար Վահե Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է մետատիրույթի տեխնոլոգիաների ընթացիկ իրավիճակին եւ հեռանկարներին:

«Անկասկած, վիրտուալ տեխնոլոգիաների կիրառումը կտրուկ աճ է արձանագրելու մոտ ապագայում։ Մեր նպատակն է հասարակության լայն շերտերի համար բացահայտել մետատիրույթի նորագույն եւ արդեն այսօր հասանելի հնարավորությունները ու պատրաստ լինել տեխնոլոգիական այս նոր շարժմանը»,- նշել է Վահե Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում ծավալված քննարկման արդյունքում խոսնակները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող Web3-ի մասին հարցերին, ինչպես նաեւ յուրաքանչյուր մասնակից արժանացել է նվերի՝ 10FTN-ի տեսքով:

Fastex-ից հայտնում են, որ Web3 հայեցակարգին եւ դրա հնարավորություններին նվիրված հանդիպումների շարքը լինելու է շարունակական։