16:02 | 06.03.24 | Նորություններ | 1922
«Ռոստեկելոմ Հայաստանը» գործարկել է «Wink հեռուստատեսություն եւ օնլայն կինոթատրոն» նոր հարթակը, որին կարող են միանալ ընկերության թե՛ գործող, թե՛ նոր բաժանորդները:
Ինտերակտիվ հեռուստատեսության նոր հարթակի շրջանակում կա բացառիկ հնարավորություն ոչ միայն դիտել հայկական եւ արտասահմանյան ավելի քան 180 հեռուստաալիք, այլեւ ունենալ հսկայական ֆիլմադարան, որը ներառում է ավելի քան 50․000 ֆիլմ, սերիալ, մուլտֆիլմ, համերգ, կարաոկե, ուսուցողական եւ ժամանցային վիդեո բովանդակություն:
Wink-ը Հայաստանում նախադեպը չունեցող ինտերակտիվ հեռուստատեսության եւ օնլայն կինոթատրոնի հարթակ է, որը հասանելի է էկրան ունեցող ցանկացած սարքով եւ ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն: Ռոստելեկոմի բաժանորդները, ունենալով Wink հեռուստատեսային հարթակի մեկ օգտահաշիվ, կստանան ծառայությունները միաժամանակ 5 սարքով: Wink-ի բովանդակությունը կարելի է դիտել Smart հեռուստացույցով, սմարթֆոնով եւ պլանշետով, բջջային հավելվածով, ինչպես նաեւ նոթբուքով եւ համակարգչով՝ wink.am կայքում։
Wink հեռուստատեսային հարթակն ունի բազմազան ֆունկցիոնալ հնարավորություններ․ catch-up, եթերի դադար, ծնողական վերահսկողություն եւ այլն։ Այն նաեւ հնարավորություն է տալիս կիսվել հարթակի ֆիլմերով եւ սերիալներով ընկերների հետ՝ համատեղ դիտման համար, փոխարինել գնված ֆիլմերը, ներբեռնել դրանք ինտերնետի բացակայության դեպքում։
Wink հարթակի մեկնարկին զուգահեռ Ռոստելեկոմը գործարկել է նոր՝ առանց ժամկետային պարտավորությունների սակագնային փաթեթներ ինտերնետի եւ հեռուստատեսության բաժանորդների համար՝ զգալիորեն ավելացնելով փաթեթներում ներառված ինտերնետի արագությունը եւ հեռուստաալիքների քանակը։
Ավելին, նոր սակագնային փաթեթներում ներառված են նաեւ Wink օնլայն կինոթատրոնի ֆիլմերը եւ սերիալները։ Բաժանորդները կկարողանան դիտել դրանք՝ առանց հավելյալ վճարի:
«Ուրախ ենք հայտարարել, որ «Wink TV եւ օնլայն կինոթատրոն» հարթակն արդեն «Ռոստելեկոմ Հայաստանի» հիմնական փաթեթների կազմում է։ Դեռեւս 2022թ. դեկտեմբերին հայաստանյան շուկա բերեցինք Wink հավելվածը, որը դարձավ բեկումնային՝ փոխելով օնլայն կինոթատրոնների եւ ինտերակտիվ հեռուստատեսության ընկալումը։ Սա որակապես նոր մակարդակի հարթակ է Հայաստանյան շուկայում եւ այն ամբողջովին հայաֆիկացված է: Անչափ կարեւոր եմ համարում նաեւ մեր նոր սակագնային փաթեթների մեկնարկը, որոնք որեւէ ժամկետային պարտավորություն չեն պահանջում եւ առաջարկում են արդեն մինչեւ 800 Մբ/վ արագություն, շատ հեռուստաալիքներ եւ տասնյակ հազարավոր ֆիլմեր եւ սերիալներ», - ասել է «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Վերջերս «Ռոստելեկոմ Հայաստանը» գործարկել է Ամպային Տեսահսկման ծառայությունը, որի շրջանակում ընկերությունն առաջարկում է տեսահսկման եւ տեսավերլուծության հնարավորություններ թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց։
Ընկերությունը կատարել է ցանցի վերազինման եւ ընդլայնման խոշոր աշխատանքներ, ինչպես նաեւ ավարտին է հասցրել Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման աշխատանքների հիմնական մասը։ Տվյալների մշակման կենտրոնը նախատեսվում է գործարկել 2024 թ-ի գարնանը։