11:35 | 06.03.24 | Նորություններ | 12496

Ucom-ը շնորհավորում է գարնանային տոները նոր առաջարկով

Գարնանային տոների կապակցությամբ Ucom ընկերությունն այս տարի եւս գեղեցիկ առաջարկներ է անում իր բաժանորդներին։

Մարտի 4-ից ապրիլի 15-ը բոլոր հաճախորդները միայն Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում կարող են ձեռք բերել Xiaomi Redmi Note 13 Pro սմարթֆոնը՝ ամսական վճարելով 2990 դրամ: Սմարթֆոնի հետ կտրամադրվի Xiaomi Redmi անլար ականջակալ եւ գեղեցիկ հեռախոսահամար՝ Level Up 1800 փաթեթով։ Փաթեթն առաջին ամիսը կլինի անվճար, կտրամադրվի նաեւ 100 ԳԲ ինտերնետ, որը հասանելի կլինի 6 ամսվա ընթացքում։ Հեռախոսի գինը կանխիկ գնելու դեպքում 143.500 դրամ է:

Սմարթֆոնն ունի 200 ՄՊ հիմնական տեսախցիկ՝ գեղեցիկ լուսանկարներ անելու համար եւ 256 ԳԲ հիշողություն՝ կյանքի հիշարժան պահերը պահպանելու համար։ Ունի նաեւ ժամանակակից եւ էներգախնայող, 120 հերց թարմացման հաճախությամբ AMOLED մեծ էկրան։ Հեռախոսի ոճային դիզայնը լրացնում են նուրբ գույները՝ Forest Green (կանաչ), Lavender Purple (մանուշակագույն) եւ Midnight Black (սեւ):

«Վստահ եմ, որ մեր բաժանորդները սպասում էին, թե ինչ տոնական առաջարկով հանդես կգանք, ու կարծում եմ, հիասթափված չեն մնա։ Գարնանային ակցիայի համար ընտրված մեր սմարթֆոններն իրենցով արդեն գեղեցիկ նվեր են ձեր սիրելիների համար, բայց առաջարկվող գինը, ականջակալը, հեռախոսահամարն ու փաթեթը փայլուն լրացում են դրան», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Առաջարկի շրջանակում հասանելի է նաեւ Xiaomi Redmi Note 13 Pro սմարթֆոնը ավելի մեծ՝ 512 ԳԲ հիշողությամբ, որի ընդհանուր արժեքը 174․900 դրամ է: