18:06 | 01.03.24 | Նորություններ | 1666

Հայտնի են Seaside Startup Summit UAE 2024-ի հաղթողները

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումը, որն այս անգամ անցկացվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա էմիրատում, ամփոփել է արդյունքները։

Փետրվարի 28-ին տեղի ունեցած փակման արարողության ժամանակ ամփոփվել են starter եւ booster ծրագրերի արդյունքները եւ հրապարակվել հաղթողների անունները:

Booster

1.    Navatech Group - մինչեւ $50,000 ներդրման հնարավորություն
2.    Contractee - $3,000
3.    Archestr - $2,000

Starter

1.    Moodmapai - մինչեւ $50,000 ներդրման հնարավորություն
2.    Serapay- $3,000
3.    Tausi App - $2,000

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 110,000 ԱՄՆ դոլար։

Այս անգամ հաղթող թիմերը ստացել են Triple S Ventures ներդրումային ֆոնդից մինչեւ 50.000 ԱՄՆ դոլար ներդրում ստանալու հնարավորություն:

«Հաղթած թիմերը մեծ պոտենցիալ ունեն: Հուսով ենք` կկարողանանք նրանց հետ վերջնական պայմանավորվածության գալ ներդրում կատարելու հարցում: Վստահ ենք՝ Triple S-ից այս փուլում ստացած ներդրումը զգալի ազդեցություն կունենա մեծ հաջողության հասնելու ճանապարհին», - նշել է միջոցառման համակազմակերպիչ Triple S Ventures ներդրումային ֆոնդի կառավարող գործընկեր եւ համահիմնադիր Ավագ Սիմոնյանը:

Փետրվարի 23-28-ը կայացած «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» միջոցառումը կազմված էր միկրոաքսելերացիոն եւ միկրոինկուբացիոն կրթական ծրագրերից, վորքշոփներից, մենտորինգ սեսիաներից եւ ստարտափների մրցույթներից։ Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես են եկել տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենտորներ եւ ստարտափ հիմնադիրներ։ Սամմիթը հյուրընկալել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից:

Միջոցառմանը մասնակցում էին 80-ից ավելի ստարտափ ընկերություն, ավելի քան 100 բանախոս եւ մենտորներ աշխարհի տարբեր երկրներից։

Մինչ օրս նախագծի 10 միջոցառումներին ներգրավվել է ավելի քան 37,000 մասնակից՝ աշխարհի շուրջ 60 երկրից: Միջոցառման մրցանակային ֆոնդը մինչ այժմ կազմել է 600 000 ԱՄՆ դոլար, իսկ նախագծի շրջանակում կատարված ներդրումները հասնում են 5 միլիոն ԱՄՆ դոլարի: