17:20 | 01.03.24 | Նորություններ | 2353

Հրապարակվել է հայկական ՏՏ ոլորտի մասին հետազոտություն

Armenian Code Academy-ն, Technological Education Foundation-ը եւ Meettal-ը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ հետազոտություն են անցկացրել՝ հավաքագրելով թարմ տեղեկատվություն մեկ զեկույցում։

Զեկույցը ներառում է Հայաստանում գործունեություն ծավալող ՏՏ ընկերությունների, անհատ մասնագետների, ոլորտի էկոհամակարգի եւ համայնքների մասին (ներառյալ ծագում, ազգային պատկանելություն, տարիք, սեռ եւ այլն) վերլուծական տվյալներ։


Հետազոտության մեջ ներառված է նաեւ ռելոկացված կազմակերպությունների, իրենց թիմերի եւ մարզային ծածկույթի մասին ընդհանուր տեղեկատվություն։ Ըստ զեկույցի՝ 2023թ.-ին ՏՏ շուկայի յուրաքանչյուր հինգերորդ մասնագետն ԱՊՀ երկրներից տեղափոխված մասնագետ է։


Հարկ է նշել, որ զեկույցի մեջ առկա են նաեւ տեխնոլոգիական ոլորտի աշխատավարձերի մասին հետազոտական տվյալներ։


Այս զեկույցի շնորհիվ բազմաթիվ ընկերություններ ու անհատներ ամբողջ աշխարհից հնարավորություն ունեն ստանալ ՀՀ տեխնոլոգիական ոլորտի մասին տեղեկատվություն եւ օգտագործել դրանք Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու, մասնաճյուղեր բացելու կամ ուղղակի հայկական շուկան դրսում ներկայացնելու համար։

Ամբողջական հետազոտությունը հասանելի է այստեղ։