11:21 | 22.02.24 | Նորություններ | 1613
Team Telecom Armenia-ի հեռախոսահամար գնելու համար այլեւս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։
Team-ը, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ եւ ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։
eSIM ստանալու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, ընտրել eSIM ակտիվացնելու բաժինը, անցնել նույնականացում եւ ձեռք բերել կանխավճարային համակարգի հեռախոսահամար։ Այս հնարավորությունից այժմ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները։
«Team Telecom Armenia-ն, կիրառելով նորարարական լուծումներ, շարունակում է մշակել այնպիսի ծառայություններ, որոնք թվային աշխարհն էլ ավելի մոտ են դարձնում բաժանորդներին։ Մեր նոր բացառիկ ծառայությունը կօգնի Հայաստանի քաղաքացիներին մեկ հպումով ստանալ հայկական հեռախոսահամար: Այսինքն, անկախ նրանից՝ ճանապարհորդում եք, թե պարզապես գտնվում եք հեռավոր վայրում, որտեղից մասնաճյուղ մոտենալը դժվար է, մեր այս լուծումը երաշխավորում է, որ դուք միշտ կլինեք կապի մեջ»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
eSIM թվային քարտը կարելի է ակտիվացնել բաժանորդի հեռախոսում, եթե այն ունի այդ տեխնոլոգիական հնարավորությունը։
My Team հավելվածը հասանելի է iOS եւ Android համակարգերում։