14:37 | 13.02.24 | Նորություններ | 1645

Թվային անվտանգության անվճար դասընթաց՝ ArmSec հիմնադրամից

ArmSec հիմնադրամը սկսում է «ԱրմՍեկ Ակադեմիա 2024» թվային անվտանգություն դասընթացի ուսանողների հավաքագրումը:

Դասերն անցկացվելու են շաբաթական 2 անգամ, աշխատանքային օրվա ավարտից հետո: Մասնակիցները կստանան տեսական եւ գործնական գիտելիքներ:

Մասնակցության հայտը պետք է ներկայացնել մինչեւ փետրվարի 18-ը՝ էլ․ նամակ ուղարկելով info@armsec.org հասցեին: Հայտերը ընդունելուց հետո, առաջին հանդիպում/հարցազրույցը տեղի կունենա փետրվարի 20 ին:

Դասերն անվճար են։