11:25 | 08.02.24 | Նորություններ | 1249

Disney-ը 1,5 միլիարդ դոլար կներդնի Epic Games-ում

The Walt Disney Company-ն հայտարարել է, որ կհամագործակցի Epic Games-ի հետ՝ ստեղծելու «խաղերի եւ զվարճանքի նոր տիեզերք»:

Այն կապված կլինի Epic Games-ի առաջատար նախագծի՝ Fortnite-ի հետ, սակայն դեռ շատ մանրամասներ չեն բացահայտում:

Disney-ը 1,5 միլիարդ դոլարով խաղային ընկերությունում կստանա բաժնետոմսեր, որոնց քանակի մասին չի հաղորդվում:

Նոր խաղային տիրույթում օգտատերերը կկարողանան խաղալ, դիտել տեսանյութեր, գնումներ կատարել եւ շփվել Disney-ի, Pixar-ի, Marvel-ի, Star Wars-ի եւ Avatar-ի հերոսների հետ: Նախագիծը կաշխատի Unreal Engine խաղային շարժիչով:

Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Իգերն ասել է, որ նախագիծը կօգնի համախմբել Disney-ի սիրելի ապրանքանիշերն ու ֆրանշիզները հայտնի Fortnite խաղի հետ:

The Verge-ը նշում է, որ գործարքը նման է Lego-ի հետ համագործակցությանը: 2022 թվականի ապրիլին Epic Games-ը 2 միլիարդ դոլար էր հավաքել Sony-ից եւ Kirkbi հոլդինգից, որին պատկանում է Lego-ն։ Արդյունքում Fortnite-ում հայտնվեց Lego ռեժիմը։