13:03 | 07.02.24 | Նորություններ | 1432

Meta-ն ավտոմատ կպիտակավորի AI-ի ստեղծված պատկերները

Meta-ն հայտնել է Facebook-ում, Instagram-ում ու Threds-ում AI-ի կողմից ստեղծված պատկերների ավտոմատ պիտակավորման մասին:

Դրանք կբացահայտվեն մետատվյալների միջոցով: Ընկերությունը նշում է, որ դրա տեխնիկական լուծումը դեռ պատրաստ չէ, սակայն նախատեսվում է այն իրականացնել «մոտակա ամիսներին»։

Կնշվի նաեւ Google, OpenAI, Microsoft, Adobe, Midjourney եւ Shutterstock մոդելների կողմից ստեղծված բովանդակությունը։ Imagine AI նեյրոնային ցանցը, որը մշակվել է Meta-ի կողմից, արդեն ջրանիշներ է կիրառում ստեղծված բովանդակության վրա։

Բացի այդ, Meta-ն աշխատում է հատուկ «դասակարգիչների» վրա, որոնք թույլ կտան գեներացված բովանդակությունը ինքնաբերաբար նույնականացնել, նույնիսկ եթե մետատվյալները փոխվել են:

Ընկերությունը նաեւ նշել է, որ դեռեւս չի կարող արդյունավետ կերպով նույնականացնել արհեստական բանականության միջոցով ստեղծված աուդիո եւ վիդեո բովանդակությունը, ուստի ներբեռնելիս օգտատերերից կպահանջվի ինքնուրույն նշել դրանք: Եթե Meta-ն համարում է, որ գեներացված բովանդակությունը օգտատերերին խաբելու մեծ վտանգ է ներկայացնում, ապա կարող է լրացուցիչ նշան ավելացնել կամ հեռացնել այն։