14:35 | 05.02.24 | Նորություններ | 998
Հայկական վենչուրային հիմնադրամներն հայկական ստարտափներին աջակցելուն զուգահեռ, նաեւ միջազգային ստարտափների են ներառում իրենց պորտֆոլիոներում։
SmartGate VC-ն եւ Triple S Ventures-ը ներդրումներ են կատարել նորածնային խնամքի լուծումներ առաջարկող TheraB Medical բժշկական տեխնոլոգիական ընկերությունում՝ Suncoast Ventures-ի, Baker Bridge Capital-ի, Michigan Rise-ի եւ Wisconsin River Business Angels-ի հետ միասին:
«Մենք ոգեւորված ենք TheraB Medical-ի վերջին սերմերի ֆինանսավորման փուլին մասնակցելու համար։ Նրանց նորարարական մոտեցումը եւ նվիրվածությունը խորապես տպավորել են մեզ։ Մենք հավատում ենք ոլորտը վերափոխելու նրանց տեսլականին: Ակնկալում ենք հաջող գործընկերություն եւ ցանկանում տեսնել, որ նրանք հասնում են նոր բարձունքների»,- նշել է 3S Ventures-ի կառավարող գործընկեր Ավագ Սիմոնյանը։
Հավաքագրված միջոցները կուղղվեն TheraB-ի մշակած պրոդուկտի՝ SnugLit-ի զարգացմանն ու առեւտրայնացմանը։ Այն նախատեսված է մանկական դեղնախտը բուժելու համար։