13:57 | 26.01.24 | Նորություններ | 1881

«Այլագիր» կոդավորման մրցույթն ընդունում է հայտեր

Մեկնարկում է «Այլագիր» կոդավորման առաջին մրցույթը Snap! եւ Python ծրագրավորման լեզուներով։

Մրցույթին կարող են մասնակցել 7-ից 12-րդ դասարանների դպրոցականները եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։

Մրցույթի նպատակներներն են՝

•    բացահայտել տաղանդերին եւ հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները,
•    բացահայտել եւ խրախուսել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին եւ ուսուցիչներին,
•    նպաստել աշակերտների հետաքրքրության ավելացմանը մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաների նկատմամբ,
•    զարգացնել աշակերտների տրամաբանությունը եւ ստեղծագործ միտքը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ եւ գրանցվել այստեղ։

Մրցույթն անցկացնում է «Անտրոհուս» կրթական հիմնադրամը՝ համագործակցելով «Քոնթեստս Լաբ» կրթական հիմնադրամի հետ։