11:18 | 22.01.24 | Նորություններ | 694

Berkeley SkyDeck-ն ընդունում է հայտեր

Berkeley SkyDeck աքսելերատորն ընդունում է հայտեր 18-րդ շրջափուլի ծրագրի համար վաղ փուլի ստարտափներից։

Բարձր մրցակցային Cohort ծրագրին ընդունված ստարտափները ստանում են 200 հազար դոլարի ֆինանսավորում, իսկ SkyDeck Europe ընդունվածները՝ 145 հազար եվրո:

Ստարտափները ծրագրի ավարտին հանդես են գալիս դեմո օրվա ընթացքում եւ հնարավորություն ստանում ներկայանալ ներդրողների առաջ։

Աքսելերացիոն ծրագրի մասին ավելին իմանալու համար կարող եք միանալ տեղեկատվական հանդիպումների այստեղ։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 14-ն է, դիմել հնարավոր է այստեղ։