15:53 | 17.01.24 | Նորություններ | 17336

Ucom-ի աջակցությամբ Աղավնաձորում տեղադրվել է արեւային կայան

Ucom ընկերության եւ «Արեւորդի» հասարակական կազամակերպության համագործակցությունը շարունակվում է շահառու համայնքներում:

Վայոց ձորի Աղավնաձոր բնակավայրի նախադպրոցական կրթօջախի տանիքին տեղադրվել է 10.3 կՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայան, որի արտադրած էլեկտրականության շնորհիվ շենքը ցուրտ ամիսներին կջեռուցվի եւ հնարավորություն կունենա ընդունել բնակավայրի փոքրիկներին: Արեւային կայանի տեղադրումն իրականություն է դարձել Ucom ընկերության եւ «Արեւորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ:

«Աղավնաձորի այս մանկապարտեզում արեւային կայանի տեղադրումով լուծում ենք կարեւոր մի քանի խնդիր: Նախակրթարանը կջեռուցվի, իսկ պետությունը հնարավորություն կունենա խնայել միջոցներ, որոնք կուղղորդվեն կարեւոր այլ ոլորտների զարգացմանը: Այս կայանը նաեւ կարեւոր է նրանով, որ եւս մեկ անգամ ուշադրություն կսեւեռենք այլընտրանքային էներգիայի ստացմանն ու էկոկրթության տարածմանը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մենք՝ որպես բնապահպանական կազմակերպություն, շատ ուրախ ենք, որ էկոլոգիապես մաքուր էլեկտրականության աղբյուրը տարածում է ստանում, հետեւապես ողջունում ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բոլոր քայլերը: Ucom-ի հետ մեր համագործակցությունը շարունականան կլինի եւ այժմ մենք նախագծում ենք հետագա քայլերի հաջորդականությունը»,-նշել է «Արեւորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը: