14:07 | 15.01.24 | Նորություններ | 1405
Հունվարի 8-13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադան՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» եւ «Ինֆորմատիկա» առարկաներից:
Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի՝ 15, «Քվանտ» վարժարանի՝ 13 եւ «Ֆոտոն» վարժարանի 5 աշակերտ:
Ֆիզմաթ դպրոցի 15 աշակերտից 11-ն արժանացել է մեդալների, որոնց թվում՝ 1 ոսկի, 4 արծաթ եւ 6 բրոնզ: «Քվանտ» վարժարանի 13 աշակերտներից 5-ն է արժանացել մեդալների, որից՝ 1 ոսկի, 1 արծաթ եւ 3 բրոնզ: «Ֆոտոն» վարժարանի աշակերտներից մեկն արժանացել է բրոնզե մեդալի:
Ոսկե մեդալների են արժանացել Ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանը եւ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Անդրեասյանը:
Սարգիս Առաքելյանը որպես ամենակրտսեր մասնակից, արժանացել է նաեւ հատուկ մրցանակի:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայում նվաճել են 17 մեդալ՝ 2 ոսկի, 5 արծաթ եւ 10 բրոնզ: