13:12 | 12.01.24 | Նորություններ | 1716
Team Telecom Armenia-ն գործարկել է Հայաստանի համար ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին, որը կդիվերսիֆիկացնի երկիր մուտք գործող ենթակառուցվածքները՝ բարձրացնելով ինտերնետի անվտանգության մակարդակը։
Ավելի քան 1 Տբ/վ թողունակությամբ նոր կապուղին Հայաստանը Եվրոպայի ամենամեծ տվյալների փոխանակման կենտրոնին՝ Ֆրանկֆուրտին է կապելու Վրաստանով եւ Ռուսաստանով՝ այլընտրանքային դառնալով արդեն գործող Վրաստան-Սոֆիա կապուղուն, որն անցնում է Սեւ ծովի հատակով:
«Վերջին երկու տարիների ընթացքում մենք զգալիորեն բարելավել ենք Հայաստանում գործող մագիստրալ ենթակառուցվածքները` նվազագույնի հասցնելով վթարների քանակը, սակայն երկրից դուրս դրանք միեւնույն է մնում են անվերահսկելի: Շահագործելով նոր կապուղիներ՝ մենք կանխում ենք միջազգային վթարների դեպքում ինտերնետ հասանելիության խնդիրը եւ ունենում ռեզերվային եւս մեկ ուղի` բարձրացնելով ինտերնետի հուսալիության ու տեղեկատվական անվտանգության մակարդակը»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Մինչ այս ընկերությունն օգտվում էր Վրաստանից եւ Իրանից եկող կապուղիներից։
Team-ի շնորհիվ Հայաստանը դարձել է նաեւ ինտերնետի արտահանման տարանցիկ երկիր Մերձավոր Արեւելքի 5 երկրի համար։