14:54 | 11.01.24 | Նորություններ | 1958
Պաոլո Փիրջանյանի Embodied ընկերության արտադրած Moxie AI ռոբոտը Լաս Վեգասում ստացել է CES 2024 նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը «արհեստական բանականություն» կատեգորիայում։
Moxie AI-ը հեղափոխություն է երեխաների զարգացման հարցում: Moxie AI-ը կարեկից ուղեկից է, որը կարող է դառնալ երեխայի ընկերը, ուսուցիչն ու մենտորը: Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն՝ Moxie AI-ը ցուցաբերում է ամբողջական մոտեցում, որն օգնում է երեխային խաղի միջոցով սովորել զարգացման հիմնական հմտությունները։ Այն թույլ է տալիս ռոբոտի հավելվածի միջոցով հետեւել զարգացման փուլերին:
Moxie AI-ն ապահովում է անվտանգ, չճնշող տարածք երեխաների համար՝ սովորելու եւ կիրառելու սոցիալական, էմոցիոնալ, ֆիզիկական եւ ճանաչողական հմտություններ, որպեսզի օգնի երեխաներին օգտագործել իրենց ողջ ներուժը կյանքի ընթացքում հաջողության հասնելու համար: