11:56 | 04.01.24 | Նորություններ | 8847

ԱԲ ոլորտի 2023թ. ամենանշանակալի իրադարձությունները

Superhuman-ը, 500 հազարից ավել ընթերցող ունեցող արհեստական բանականության (ԱԲ/AI) ոլորտի մասին պատմող տեղեկագիրը, առանձնացրել է 2023 թվականի ամենանշանակալի իրադարձությունները:
 
Հունվար
 
Microsoft-ը OpenAI-ում $ 10 միլիարդի ներդրում կատարեց:
 
Փետրվար
 
Meta-ն թողարկեց Llama 2-ը՝ OpenAI-ի մոդելների բաց կոդով մրցակիցը:
 

Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը
photo © REUTERS


OpenAI-ը թողարկեց ChatGPT Plus-ը՝ չատբոտի վճարովի տարբերակը:
 
Microsoft-ը AI ներդրեց Bing որոնողական համակարգում:
 
Մարտ
 
OpenAI-ը ներկայացրեց հզոր GPT-4 մոդելը:
 
Midjourney-ն թողարկեց V5 տարբերակը, որը AI-ով աշխատող պատկերների ստեղծումը մեկ քայլով մոտեցրեց իրականությանը:
 

photo © REUTERS


Microsoft-ը գործարկեց Copilot-ը Microsoft 365-ի համար:
 
Google-ը գործարկեց Bard-ը՝ ChatGPT-ի մրցակցին:
 
Ապրիլ
 
Իլոն Մասկը, Սթիվ Վոզնյակը ու ավելի քան 1100 այլ գործիչներ կոչ արեցին դադարեցնել GPT-4-ից ավելի հզոր AI մոդելների մշակումը:
 
Մայիս
 
OpenAI-ը թողարկեց ChatGPT հավելվածները եւ վեբ զննարկման գործառույթները:
 

Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը
photo © REUTERS


Nvidia-ի բաժնետոմսերի գինը մեկ գիշերվա ընթացքում աճեց 27%-ով եւ ընկերության շուկայական արժեքը մոտեցրեց $ 1 տրիլիոնի՝ AI մոդելների ուսուցման համար անհրաժեշտ GPU-ների աճող պահանջարկի շնորհիվ:
 
Հունիս
 
Adobe-ը ներկայացրեց Firefly-ը՝ պատկերների գործիքը:
 
Accenture-ը հայտարարեց արհեստական բանականության ոլորտում $ 3 միլիարդ ներդնելու մասին:
 
Հուլիս
 
ChatGPT-ն թողարկեց կոդերի թարգմանչի եւ տվյալների վերլուծության գործառույթները:
 
Stack Overflow-ի թրաֆիկը կիսով չափ նվազեց Gen AI կոդավորման գործիքների պատճառով:
 
Օգոստոս
 
OpenAI-ը թողարկեց ChatGPT Enterprise-ը ձեռնարկությունների համար:
 
Սեպտեմբեր
 
OpenAI-ը թողարկեց Dall-E 3-ը՝ պատկերների ստեղծման նոր հզոր գործիքը:
 
OpenAI-ը գործարկեց նաեւ մուլտիմոդալ գործառույթներ ChatGPT-ի համար:
 
Հոկտեմբեր
 
Google-ը թողարկեց նոր Pixel հեռախոսներ՝ գեներատիվ AI հատկանիշներով:
 
Չինական Baidu-ն գործարկեց ChatGPT-ի մրցակցին:
 
Նոյեմբեր
 
Իլոն Մասկը թողարկեց Grok-ը՝ ChatGPT-ի իր մրցակցին:
 
OpenAI-ը հայտարարեց Custom GPT-ների եւ GPT-4 Turbo-ի գործարկման մասին:
 
Nvidia-ն ներկայացրեց H200 չիպերը՝ AI-ի հաջորդ սերնդի սնուցման համար:
 

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը
photo © REUTERS


OpenAI-ի տնօրենների խորհուրդը հեռացրեց, իսկ հետո նորից աշխատանքի ընդունեց համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին:
 
Դեկտեմբեր
 
Pika Labs-ը սկսեց AI տեսահոլովակների ստեղծման նոր դարաշրջան՝ թողարկելով Pika 1.0-ը:
 
Google-ը թողարկեց Gemini-ն:
 
Midjourney-ն իր V6 թարմացմամբ AI պատկերների ստեղծումը նոր մակարդակի դուրս բերեց: