13:06 | 19.12.23 | Նորություններ | 3066

Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն

Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Ինչպես եւ ակնկալում էի, Կինոյի օրենքում վերջերս կատարված փոփոխությունները գրավիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրության համար: Գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ այսօր ԿԳՄՍ նախարարությունում ստորագրեցինք համագործակցության հուշագիր: Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Նեթֆլիքսի 8 մասանոց ֆիլմ), որոնք կնկարահանվեն Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին: Սա կլինի նոր օրենքի փաստացի առաջին կիրառումը:

Հիշեցնեմ. սահմանված նորմերի պահպանման դեպքում, պետությունը ֆիլմարտադրողներին կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոկոսը: Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների եւ դրանցից օգտվելու կարգն ու պայմանները:

հ.գ. ըստ մասնագետների, լոկացիոն առումով մեր երկիրը բավականին հարմար է ֆիլմարտադրության համար: Տարվա գրեթե բոլոր ժամանակահատվածներում միաժամանակ կարելի է եւ ձյունոտ սարեր ունենալ, եւ շոգից հալվող ասֆալտ, եւ գեղեցիկ ժամանակից շինություններ, փողոցներ, եւ լքված ու անմարդաբնակ գյուղեր ու գործարաններ»,–ասվում է գրառման մեջ: