15:37 | 01.12.23 | Նորություններ | 1365

Դասընթացներ՝ ՏՏ ոլորտում աշխատանքի հնարավորությամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» 2023 թ․ ծրագրի մասնակիցների հավաքագրման երկրորդ փուլի մեկնարկի մասին։

Ծրագրին կարող են մասնակցել 18 տարին լրացած այն անձինք, որոնք ցանկանում են մասնագիտանալ, վերապատրաստվել կամ վերամասնագիտանալ ՏՏ ոլորտում:

Այս փուլում նախատեսվում է իրականացնել դասընթացներ շուրջ 850 մասնակցի համար, որի արդյունքում նրանք հնարավորություն կունենան գտնել աշխատանք ոլորտային կազմակերպություններում կամ կարիերայի առաջընթաց ունենալ իրենց աշխատավայրում։

Ծրագրի մանրամասներին, այդ թվում՝ մասնագիտացումներին, ժամկետներին կարող եք ծանոթանալ ծրագրի իրականացման նպատակով նախարարության կողմից 2023թ. հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Բութքամփ», «ԷԳԷԱ», «Բի Էս ՍԻ» ընկերություններից:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ. դեկտեմբերի 24-ն է։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին:

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրն իրականացվում է 2020 թվականից, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագետների ուսուցմանը եւ վերապատրաստմանը: