15:14 | 24.11.23 | Նորություններ | 10168

Ucom-ում «Սեւ ուրբաթը» կգործի մինչեւ նոյեմբերի 29-ը

«Սեւ ուրբաթի» առաջարկի շրջանակում նոյեմբերի 22-29-ը ներառյալ shop.ucom.am կայքում կգործեն զեղչեր:

Ուղիղ մեկ շաբաթ Ucom-ի առցանց խանութից կարելի է ձեռք բերել սմարթֆոններ, պլանշետներ, խելացի ժամացույցներ, հեռուստացույցներ ու ռոբոտ փոշեկուլներ շատ մեծ զեղչերով:   

«Մենք հոգացել ենք, որպեսզի տոներին ընդառաջ մեր հաճախորդները կարողանան լավագույն գնով ձեռքբերել անհրաժեշտ ապրանքներ իրենց եւ իրենց սիրելիների համար։ Ucom-ից գնված նվերները սովորաբար ամենասպասվածն ու օգտակարն են, ուստի մենք ազդարարում ենք տարվա ամենամեծ զեղչերի ու լավագույն առաջարկների մեկնարկը»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Սեւ ուրբաթի» առաջարկները տարածվում են բազմաթիվ սարքավորումների վրա, որոնք ներկայացված են Ucom-ի առցանց խանութում: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում կարելի է ձեռք բերել Xiaomi MI 4S 55 հեռուստացույցը 209,900-ի փոխարեն՝ 163,722 դրամով, Apple Watch S8 45mm սմարթ ժամացույցը 264,900-ի փոխարեն՝ 193,377 դրամով, Realme 8i 4/64GB սմարթֆոնը 85,900-ի փոխարեն՝ 49,900 դրամով:

Առաքումներն իրականացվում են Հայաստանի ողջ տարածքում անվճար: Ucom-ի առցանց խանութում կարող եք գնումներ կատարել նաեւ ապառիկ տարբերակով: