12:41 | 08.11.23 | Նորություններ | 1663

    Ավիատիեզերական տեխնոլոգիաների անվճար դասընթաց

    «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկել է «Ավիատիեզերական տեխնոլոգիաները եւ ոլորտի զարգացման միտումները» դասընթացի հայտերի ընդունումը:

    Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝

    •    ավիատիեզերական ոլորտում կիրառվող տարատեսակ տեխնոլոգիաներին եւ դրանց զարգացման հեռանկարներին,
    •    ավիատիեզերական համակարգերի փորձարկումներին,
    •    ավիատիեզերական էլեկտրոնային եւ էլեկտրամեխանիկական համակարգերին,
    •    ինչպես նաեւ ավիատիեզերական ռադիոհաճախային համակարգերին եւ դրանց փորձարկման եղանակներին:

    Դասընթացը կանցկացվի նոյեմբերի 17-ից 21-ը, մասնակցությունն անվճար է:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 10-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձեւն`այստեղ։  

    Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի ուսանողներին։