13:36 | 03.11.23 | Նորություններ | 1703

Team Energy․ Էլեկտրամեքենայով ճամփորդություն՝ առանց լիցքավորման մասին մտածելու

Էլեկտրական մեքենաների օգտագործումը Հայաստանում խթանելու եւ հեշտացնելու նպատակով Team Telecom Armenia-ն մեկնարկել է Team Energy նախագիծը։

Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցն արդեն հասանելի է ՀՀ ողջ տարածքում։ Արագ եւ գերարագ լիցքավորող AC ու DC լիցքավորիչները էլեկտրական մեքենաների սիրահարներին կօգնեն իրենց ճամփորդությունը դարձնել ավելի հեշտ, անխոչընդոտ ու հաճելի։

«Team Energy-ն Team էկոհամակարգի այն նախագիծն է, որտեղ հատվում են հեռահաղորդակցությունը, տեխնոլոգիան եւ էկոլոգիան։ Մեր բոլոր նախագծերում առաջարկում ենք լուծումներ, որոնք օգտակար կլինեն սպառողներին, իսկ երկարաժամկետ հեռանկարում կբերեն նաեւ մտածելակերպի փոփոխության։ Team Energy-ի զարգացումը նպաստելու է շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների ավելացմանը՝ զգալիորեն կրճատելով օդի աղտոտվածությունը եւ տրանսպորտային ծախսերը»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։  

Կայանները նախատեսված են բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար։ Դրանք տեղադրված են Երեւանում, մարզերում, ինչպես նաեւ հիմնական եւ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Team Energy-ի գերարագ լիցքավորման DC կայանները ապահովում են մինչեւ 160 կՎ/ժամ հզորություն։

Team Energy հավելվածը հնարավորություն է տալիս գտնել մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարել լիցքավորում եւ վճարել բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաեւ Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։

Team Energy հավելվածը հասանելի է App store-ում եւ Play market-ում։