10:36 | 01.11.23 | Նորություններ | 1543

Starlink արբանյակային ինտերնետը հասանելի է դարձել Վրաստանում

Վրաստանում գործարկվել է SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետը։

Այդ մասին հայտնել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը։

Starlink Georgia ընկերությունը գրանցվել էր 2022 թվականի ամռանը։

2023 թվականի մայիսին Azercosmos ընկերությունը պայմանագիր էր կնքել SpaceX-ի հետ՝ Ադրբեջանի տարածքում Starlink-ի պաշտոնական վերավաճառող դառնալու վերաբերյալ: Starlink-ն Ադրբեջանում առայժմ հասանելի չէ: