11:31 | 30.10.23 | Նորություններ | 15509

Հինգ անգամ ավելի ինտերնետ՝ ՄՏՍ Ռուսաստանի ցանցում

Այժմ ՄՏՍ Ռուսաստանի ցանցում ռոումինգում գտնվելիս Վիվա-ՄՏՍ բաժանորդներն ունեն հինգ անգամ ավելի շատ ինտերնետ՝ «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակում:

ՄՏՍ Ռուսաստանի ցանցում «ՎՈՅԱԺ» ռոումինգ ծառայությունից օգտվելիս ինտերնետ-փաթեթի ծավալը հնգապատկվել է եւ այժմ կազմում է 5000 ՄԲ՝ նախկին 1000 ՄԲ-ի փոխարեն, միեւնույն՝ օրական 500 դրամ վճարի դիմաց: Առաջարկը գործում է մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ը (ներառյալ):

«ՎՈՅԱԺ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Հայաստանում գտնվելիս նախապես ակտիվացնել ռոումինգ ծառայությունը: Թե՛ կանխավճարային, թե՛ ֆիզիկական անձ հետվճարային բաժանորդները ռոումինգ ծառայությունը կարող են ակտիվացնել «My Viva-MTS» հավելվածի միջոցով կամ ուղարկելով *121*1# հրահանգը:

«ՎՈՅԱԺ» ծառայության ակտիվացում ՄՏՍ Ռուսաստանի ցանցում՝ *106*1#

Հաշվեկշռի եւ ծառայության կարգավիճակի ստուգում՝ *106*2#