12:14 | 04.10.23 | Նորություններ | 2862

    Թումո ակադեմիան արցախցիներին առաջարկում է անվճար ուսուցում

    Թումո ակադեմիան արցախցիների համար հնարավորություն է ստեղծել անվճար սովորելու, կրթաթոշակ ստանալու եւ 6 ամսում Թումո կրտսեր դասընթացավար դառնալու համար:

    Դիմել կարող են 21 տարեկանը լրացած բոլոր արցախցիները` անկախ մասնագիտությունից, գիտելիքներից եւ փորձից:

    Բոլոր ուսանողները կստանան կրթաթոշակ 1-3 ամսվա ընթացքում` ամսական 75 000 դրամ եւ 4-6 ամսվա ընթացքում՝ 120 000 դրամ։

    Դասընթացները կլինեն շաբաթական 5 օր, օրական 8 ժամ: Դիմումներն ընդունվում են հետեւյալ մասնագիտություններով.

    •    Կապանում` ֆիլմերի ստեղծում, նկարչություն, գրաֆիկ դիզայն, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում;
    •    Դիլիջանում` անիմացիա, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, գրաֆիկ դիզայն;
    •    Երեւանում` երաժշտություն, անիմացիա, լուսանկարչ. ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն, գրաֆիկ դիզայն։

    Դիմելու համար հարկավոր է առցանց հայտադիմումը լրացնել մինչեւ հոկտեմբերի 15-ն այստեղ։