10:36 | 04.10.23 | Նորություններ | 2526

Հայաստանում կգործի եզակի ձեւաչափով կենսատեխնոլոգիական լաբորատորիա

Հայաստանում կգործարկվի նոր եւ իր ձեւաչափով եզակի Բի-Օն կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիա։

Բի-Օն-ը նախագծել եւ հիմնադրել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)` Հայաստանի կառավարության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։

FAST հիմնադրամը, նպատակ ունենալով Հայաստանում ձեւավորել մրցունակ կենսատեխնոլոգիական էկոհամակարգ եւ զարգացնել ոլորտի նորարար թիմեր, նախաձեռնել է Բի-Օն լաբորատորիայի ստեղծումը։

Բի-Օն-ը ցանկանում է Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենսատեխնոլոգիական կենտրոն եւ միավորել գիտական, տեխնոլոգիական եւ ձեռնարկատիրական տաղանդներին՝ կապեր ստեղծելով միջազգային կենսատեխնոլոգիական համայնքի հետ։

Լաբորատորիայի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։