11:12 | 27.09.23 | Նորություններ | 1843

Կիբերանվտանգության դասընթացն ընդունում է հայտեր

Հայաստանի ֆրանսիական համալսարանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ Armenia Peace Initiative API-ի հետ համատեղ մեկնարկում է կիբերանվտանգության մեկամսյա դասընթաց։

Այն առաջարկում է անվտանգության ռիսկերի խորը ուսումնասիրություն, մշակման անվտանգ մեթոդներ, կիբերհետաքննության եւ ցանցի ներթափանցման թեստավորման թեմաներ: Նպատակն է բարձրացնել Հայաստանի կիբերանվտանգության ներուժը։

Կիբերանվտանգության վերաբերյալ խորացված ուսուցումը ղեկավարում են ոլորտի փորձագետներ ինչպես Ֆրանսիայից, այնպես էլ Հայաստանից:

Մասնակցելու համար հարկավոր է դիմել մինչեւ հոկտեմբերի 5-ը՝ հայտադիմումը լրացնելով այստեղ։

Դասընթացի բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։