16:23 | 14.09.23 | Նորություններ | 2119
Triple S Ventures-ը ՀԲԸՄ Young Professionals Yerevan-ի հետ սեպտեմբերի 19-ին կանցկացնեն «Ձեւավորելով ապագան. հաջորդ սերնդի ծրագրային ապահովման մշակում» խորագրով քննարկում։
Պանելային քննարկման ընթացքում կքննարկվեն այն առաջադեմ միտումները, նորարարությունները, մեթոդաբանությունները եւ մոտեցումները, որոնք կսահմանեն ծրագրային ապահովման զարգացման ապագան:
Պանելային քննարկմանը կմասնակցեն Zealous-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արտակ Չոփուրյանը, DataArt-ի ինժեներական տնօրեն Գուրգեն Մկրտչյանը եւ Hexens.io-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Սիփան Վարդանյանը։
Միջոցառումը Triple S Ventures-ի պանելային քննարկումների շարքի երկրորդ միջոցառումն է, որն անցկացվում է պարբերական հիմունքներով: Մասնակցելու համար գրանցվել հնարավոր է այստեղ։