11:42 | 22.08.23 | Նորություններ | 12111
Ուսումնական տարվա մեկնարկին, մինչեւ սեպտեմբերի 30-ը «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 12 սմարթֆոնն անհավանական պայմաններով՝ ամսական ընդամենը 1500 դրամով եւ ստանալ Canyon TWS-5 անլար ականջակալ ու 2 անգամ շատ ինտերնետ ամբողջ ուսումնական տարվա համար, գեղեցիկ հեռախոսահամար ու Level Up 1800 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։
Ինտերնետի կրկնակի՝ 12 ԳԲ ծավալի առաջարկը գործում է Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանով, մինչեւ 2024թ․մայիսի 31-ը։
Ucom-ում 128 ԳԲ-ոց Xiaomi Redmi 12-ը հնարավոր է ձեռք բերել նաեւ կանխիկ՝ ընդամենը 72 000 դրամով։
«Առցանց ուսումնական հավելվածներից, տեսանյութերից ու գրքերից առավելագույնն ստանալու համար ձեր տան աշակերտներին եւ ուսանողներին անհրաժեշտ է արագագործ սմարթֆոն եւ բավարար քանակությամբ մեգաբայթեր։ Ավելին, Level Up 1800 սակագնային պլանով նրանք առանց մեգաբայթեր սպառելու կարող են օգտվել Coursera, DuoLingo, Microsoft Teams, Google Classroom եւ Google Meet հավելվածներից»,- նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Երկնային կապույտ» եւ «կեսգիշերվա սեւ» գույներով ներկայացված Xiaomi Redmi 12-ի էսթետիկ ու ոճային դիզայնը կգոհացնի նույնիսկ ամենաբծախնդիր երիտասարդներին։ 50 Մպ անհավանական որակ ապահովող հիմնական, 8 Մպ ուլտրա-լայն եւ 2 Մպ մակրո տեսախցիկները կօգնեն ֆիքսել բոլոր կարեւոր պահերը, իսկ 5000 մԱ/ժ մարտկոցը թույլ կտա ակտիվ շահագործել սմարթֆոնն ամբողջ օրվա ընթացքում։
IP53 պաշտպանությամբ Redmi 12-ն էլ ավելի դիմացկուն է ջրի կաթիլների եւ փոշու նկատմամբ: SGS Low Blue Light սերտիֆիկացումը եւ 3․0 կարդալու ռեժիմը կապահովեն կապույտ լույսի ներգործության ցածր մակարդակ եւ կպաշտպանեն աչքերը տեսողական գերբեռնվածությունից։