16:24 | 21.08.23 | Նորություններ | 1957

Հայտնի են AI-Code battle մրցույթի հաղթող նախագծերը

Ամփոփվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպված AI-Code battle մրցույթը։

Մրցույթի հիմնական նպատակն էր զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը եւ խթանել արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ու լուծումների կիրառությունը։

AI code battle-ում հաղթող է ճանաչվել հետեւյալ 3 նախագիծը՝

•    «stAIIlist» թիմ՝ «Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ստեղծարար կիրառությամբ ստեղծված նախագիծ» անվանակարգում։

•    «PPlot» թիմ՝«Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների լայնածավալ կիրառությամբ ստեղծված նախագիծ» անվանակարգում։

•    «Signhub» թիմ՝ «Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների արդյունավետ կիրառությամբ կրթական նախագիծ/մոդել» անվանակարգում։

Հաղթող նախագծերի հեղինակներն ստացել են դրամական պարգեւներ՝ յուրաքանչյուր անվանակարգի համար 500 000 ՀՀ դրամի չափով։


Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 17 անհատ/թիմ, որոնք արհեստական բանականությամբ աշխատող գործիքների օգնությամբ մշակել էին նորարարական լուծումներ։