14:11 | 01.08.23 | Նորություններ | 7868

Viva University. հնարավորություն՝ բուհերի ուսանողների համար

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում ապրող Մարիամը տարբեր բուհերի 150 ուսանողի հետ մասնակցել է Վիվա-ՄՏՍ-ի «Viva University» (Վիվա յունիվերսիթի) կրթական ծրագրի ընտրական փուլին եւ ստացել սպասարկման կենտրոնում երկամսյա դասընթացի մասնակցելու հնարավորություն:

Այժմ դասընթացների է մասնակցում հարազատ քաղաքում՝ Բերդում գործող Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում:

2015 թվականից արդեն 8 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ն իրականացնում է կրթական կարեւոր ծրագիր՝ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների համար: Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում եւ մարզերում երկամսյա դասընթացների է մասնակցում տարբեր բուհերի 22 ուսանող:

«Viva University-ն մեկնարկային հնարավորություն է ոչ միայն հմտությունների բացահայտման, մասնագիտացման, այլեւ աշխատաշուկայում «դիրքավորման» տեսանկյունից: Այս տարվա ծրագրով ուսանողները մասնագիտական փորձառություն են ձեռք բերելու ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) եւ վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:

Կրթական ծրագրի բազմազանությունը երկու հոսքերի պրակտիկանտներին թույլ կտա ուսումնասիրել ու զարգացնել եւ´ նեղ մասնագիտական, եւ´ ընդհանուր գիտելիքները հեռահաղորդակցության ոլորտում»,- ասված է ընկերության հաղորդագրությունում: