12:31 | 27.07.23 | Նորություններ | 2318
Հայկական RedRays-ը հայտարարել է Amazon Web Services-ի հետ նոր համագործակցության մասին։
Օգտագործելով AWS-ի ամպային տեխնոլոգիաներն՝ ընկերությունն իր SAP կիբերանվտանգության լուծումներն ու պրոդուկտը հասանելի ու մատչելի է դարձրել փոքր եւ միջին կազմակերպությունների համար։ RedRays-ի մշակած SAP անվտանգության լուծումը խոցելիության գնահատման մոդուլային եւ անկախ գործիք է, որն արդյունավետ եւ հեշտ է օգտագործման համար: Այն կարող է հայտնաբերել, նույնականացնել, գնահատել ու կառավարել խոցելիությունները։ Աջակցում է տարբեր համակարգերի, ներառյալ՝ SAP Netweaver ABAP, Java, SAP Solman, SAP Cloud Connector, SAP HANA, SAP S/4HANA, SAP Business Object, SAP Business One եւ այլն:
RedRays-ի համահիմնադիր եւ տեխնիկական գծով տնօրեն Վահագն Վարդանյանն iTel.am-ի հետ զրույցում նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքում որոշել են ներգրավել նաեւ փոքր ու միջին ընկերություններին։
«Արդեն վաճառում ենք մեր անվտանգային ծրագրակազմը մեծ ընկերություններին, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ փոքր ու միջին ընկերությունները նույնպես հետաքրքրված են մեր պրոդուկտով, սակայն ունեն բյուջեի խնդիր։ Նրանց ներգրավելու համար կազմել եւ ներկայացրել ենք մի քանի վճարային փաթեթ։ Այս նպատակով ծրագրակազմը հասանելի ենք դարձրել AWS-ում, այս ամպային լուծումով մեր հաճախորդներն ավելի արագ կկարողանան սքանավորել իրենց ենթակառուցվածքները եւ կիբերանվտանգության վերաբերյալ վերլուծություններ ստանալ»,- ասել է Վահագն Վարդանյանը։
iTel.am-ի հարցազրույցը Վահագն Վարդանյանի հետ RedRays-ի ստեղծման ու Security Platform-ի աշխատանքի մասին կարող եք ընթերցել այստեղ.