12:08 | 26.07.23 | Նորություններ | 1771

ChatGPT-ի Android հավելվածն արդեն հասանելի է

ChatGPT-ի Android համակարգի համար նախատեսված հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում:

Այժմ այն հասանելի է միայն ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բանգլադեշում եւ Բրազիլիայում: OpenAI-ը խոստանում է ավելացնել ավելի շատ երկրներ:

iOS-ի պաշտոնական հավելվածը գործում է մայիսից։ Android հավելվածի ֆունկցիոնալությունը նման է վեբ տարբերակին եւ iOS հավելվածին: