14:42 | 25.07.23 | Հոդվածներ | exclusive 2905

Dexatel-ի SMS fallback ծառայությունը երաշխավորում է հաճախորդների անխափան սպասարկումը

Այսօր բազում ընկերություններ, որպես հաճախորդների հետ հաղորդակցման առաջնային գործիքներ, դիտարկում են այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են Viber-ը եւ WhatsApp-ը: Մի շարք առավելություններով հանդերձ՝ այս հարթակներն ունեն մեկ թերություն՝ չեն կարող գործել ինտերնետ կապի բացակայության պայմաններում:

Այս բացը լրացնում է  SMS fallback ծառայությունը, որի մասին առավել մանրամասն ներկայացնում է ամպային հաղորդակցության ոլորտում մասնագիտացված Dexatel ընկերությունը:
 
Ի՞նչ է SMS fallback-ը եւ ինչու՞ է անհրաժեշտ
 
WhatsApp-ի կամ Viber-ի միջոցով մարքեթինգային արշավների եւ հաճախորդների սպասարկման իրականացումը բիզնես հաղորդակցության ամենաարդյունավետ տարբերակներից են: Այդուհանդերձ, ինտերնետային կապի թույլ լինելու պարագայում հաղորդագրությունները կարող են ուշ հասնել հաճախորդին, իսկ կապի բացակայության դեպքում՝ հաճախորդը ընդհանրապես չի ստանա տվյալ հաղորդագրությունը: Նմանատիպ իրավիճակների համար Dexatel-ն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել SMS fallback ծառայությունից, որը հնարավորություն է տալիս կապի բացակայության պայմաններում հաղորդագրությունն ուղարկել բջջային կապի SMS տարբերակով:
 

photo © Մեդիամաքս



Այս առավելությունը կարեւոր է հատկապես այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են արդյունավետ կապ պահպանել իրենց հաճախորդների հետ:

Թերություններ եւ առավելություններ
 
SMS fallback-ը ենթադրում է հաղորդակցության որոշակի սահմանափակումներ: Եթե ինտերնետ կապով աշխատող WhatsApp-ի եւ Viber-ի պարագայում հնարավոր է ուղարկել մուլտիմեդիա հաղորդագրություններ, նաեւ տեղադրել «call to action» կոճակ, SMS fallback-ի պարագայում հաղորդագրությունից դուրս են մնում նման բաղադրիչները: Բացի այդ, կա նաեւ նամակի չափի սահմանափակում՝ մինչեւ 160 նիշ, ուստի ամեն 160 նիշի համար բիզնեսը կվճարի 1 հաղորդագրության գումար։

Պետք է նաեւ հաշվի առնել, որ SMS fallback եղանակը հենվում է բջջային հեռախոսակապի վրա, ուստի կարեւոր է, որ տվյալ օգտատերն իր Viber-ի կամ WhatsApp-ի հաշիվը գրանցած լինի գործող հեռախոսահամարի վրա, եւ բջջային կապի հետ խնդիրներ չլինեն:

photo © Մեդիամաքս



Այնուամենայնիվ, SMS fallback-ը «փրկում է» իրավիճակը հետեւյալ դեպքերում.

-    ինտերնետ կապի անհասանելիություն,
-    հրատապ ծանուցումների անհրաժեշտություն,
-    նույնականացման ծածկագրեր,
-    հաճախորդների անխափան սպասարկում,
-    գործարքների վերաբերյալ ծանուցումներ եւ այլն:

Հաշվի առնելով համակարգի ինչպես թերությունները, այնպես էլ առավելությունները՝  Dexatel-ի թիմը խորհուրդ է տալիս ունենալ SMS fallback-ը որպես լրացուցիչ տարբերակ։

Dexatel-ի առաջարկի առավելությունները
 
SMS fallback ծառայությունը ներառված է Dexatel-ի ստանդարտ առաջարկում, ուստի ի տարբերություն մի շարք այլ ընկերությունների, Dexatel-ը չի գանձում հավելյալ վճարներ SMS fallback-ի ակտիվացման պարագայում:

photo © Մեդիամաքս


 
Ընդամենը մեկ կոճակով հնարավոր է միացնել SMS fallback-ը, եւ համակարգը նամակը ստացողի մոտ ինտերնետ կապի խնդիրներ հայտնաբերելու դեպքում՝ ավտոմատ անցնում է հաղորդագրությունների ուղարկման SMS եղանակին: Այս կերպ Dexatel-ն ապահովում է իր հաճախորդ բիզնեսների անխափան հաղորդակցությունն իրենց հաճախորդների հետ՝ առանց լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտության:

Dexatel-ի առաջարկած հարթակում SMS fallback համակարգի ինտեգրումը շատ արագ ու պարզ գործընթաց է, որին աջակցում է սպասարկող թիմը: Տրամադրվում են API դոկումենտացիաներ, որոնց շնորհիվ ծրագրավորողները կարող են հեշտությամբ ինտեգրել SMS fallback-ն իրենց գործող համակարգին: Ի լրումն դրան, Dexatel-ի թիմը անհատական խորհրդատվություն եւ աջակցություն է տրամադրում իր հաճախորդ բոլոր բիզնեսներին:

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան