10:43 | 24.07.23 | Նորություններ | 8750

Մեկնարկել է Սեւան Ստարտափ Սամմիթ 2023-ը

Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի խոշորագույն իրադարձություններից մեկը՝ Sevan Startup Summit-ն, այս տարի կայանում է հուլիսի 23-ից 29-ը։

Տեխնոլոգիական ճամբարի շուրջ հետաքրքրությունը տեղական եւ միջազգային համայնքների կողմից տպավորիչ է։ Ավելի քան 470 հայաստանյան եւ միջազգային ստարտափներ դիմել են միջոցառմանը մասնակցելու համար։

Ստարտափերները հնարավորություն ունեն իրենց գաղափարները ներկայացնել Սիլիկոնային հովտում գործող աքսելերատորի, հայտնի մենտորների եւ 10 վենչուրային ներդրողների, որոնք մասնակցում են SSS-ին:
    
Գագաթնաժողովի 7 օրը հագեցած են փորձի փոխանակմամբ, նոր կապերով, պանելային քննարկումներով ու զրույցներով: Միջոցառման ամբողջ օրակարգը հասանելի է այստեղ։

photo © Seaside Startup Summit



Sevan Startup Summit-ը բացօթյա ճամբարի վրա հիմնված առաջին ոչ պաշտոնական բիզնես միջոցառումն է, որը խթանում է նորարար գաղափարները եւ համախմբում ձեռնարկատերերին, հրեշտակ ներդրողներին, վենչուրային ներդրողներին մտերիմ միջավայրում քննարկումների համար։

2018 թվականից ի վեր Summit-ը նաեւ կազմակերպվում է Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Հնդկաստանում։ Վերջին 8 տարվա ընթացքում Seaside Startup Summit-ն արդեն անցկացվել է 8 անգամ, ընդ որում այս տարի երկրորդ է (2023-ի առաջին Seaside Startup Summit Holidays India Vizag-ը տեղի է ունեցել փետրվարին):

Ամենամեծ Summit-ը 2019-ի հուլիսին էր, որին մասնակցել է ավելի քան 10000 մասնակից աշխարհի 45 երկրից։