12:01 | 12.07.23 | Նորություններ | 2132

    Թվային էլեկտրոնիկայի նախագծման անվճար դասընթաց՝ Grovf-ից

    Հայկական Grovf ընկերկությունը ՏՏ ոլորտի, Ճարտարագիտության եւ Ինֆորմատիկայի ուսանողների համար սկսում է անվճար դասընթաց։  

    Այն հաջողությամբ ավարտելու դեպքում կընձեռնվի  աշխատանքի անցնելու հնարավորություն հենց Grovf-ում, որտեղ հնարավորություն կտրվի աշխատելու աշխահում լայն տարածում գտած բարդ չիպերի նախագծման վրա։

    Դասընթացը ներառում է՝

    •    Թվային  Էլեկտրոնիկայի նախագծման հիմունքներ;
    •    (RTL) նախագծում SystemVerilog լեզվի միջոցով;
    •    FPGA նախագծում  AMD (Xilinx) կազմակերպության Vivado գործիքի միջոցով;
    •    Թվային  Էլեկտրոնիկայի վերիֆիկացման հիմունքներ;
    •    Ծանոթացում Ունիվերսալ Վերիֆիկացման Մեթոդոլոգիաների (UVM) հետ։

    Դասընթացը կանցկացնեն համաշխարհային բարձր վարկանիշով ինժեներներ, այնպիսի աշխարհահռչակ կազմակերպություններից ինչպիսիք են ARM-ը եւ Intel-ը։

    Մասնակցելու համար պահանջվում է մաթեմատիկայի, էլեկտրոնիակյի, ծրագրավորման, ալգորիթմների տեսության գիտելիքներ եւ հմտություններ։

    Դիմել ցանկացողները կարող են CV ուղարկեն hr@grovf.com էլ․ հասցեին` թեմա դաշտում նշելով "Internship 2023"։ Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 25-ն է, դասընթացը կմեկնարկի օգոստոսի 1-ին։