11:00 | 28.06.23 | Նորություններ | 1917

    Իջեւանում կբացվի նորարարական հաբ՝ Իննոֆեստ փառատոնով

    Հունիսի 30-ից հուլիսի 2-ը Իջեւանի նորարարական հաբում տեղի կունենա ԻննոԻջեւան հանգույցի պաշտոնական բացումն ու ԻննոՖեստ փառատոնը։

    ԻննոԻջեւանը հունիսի 30-ին պաշտոնապես կմեկնարկի InnoFest-ով՝ Եվրոպական միության, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների եւ մասնավոր հաստատությունների մասնակցությամբ: Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կանցկացվի «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով պանելային քննարկումը։

    Հուլիսի 1-ին եւ 2-ին Իջեւանը կվերածվի նորարարության աշխույժ կենտրոնի՝ ՏՏ եւ ձեռներեցության թեմաներով բանախոսություններով, վարպետության դասերով եւ պանելային քննարկումներով: Իջեւանում կհավաքվեն ոլորտի հայտնի փորձագետներն ու տեխնոոլորտի հայտնի դեմքերը:

    ԻննոՖեստի մասնակցությունն անվճար է, նախնական գրանցվել հնարավոր է այստեղ։ ԻննոԻջեւան ծրագրի մասին կարող եք լրացուցիչ տեղեկանալ այստեղ։