16:11 | 20.06.23 | Նորություններ | 1031

AI-ով համալրված Opera One բրաուզերը հասանելի է բոլորին

Opera One-ը հասանելի է Windows-ի, macOS-ի եւ Linux-ի համար: Այն հնարավոր է ներբեռնել Օպերայի պաշտոնական կայքում։

Astra AI-ը ներկառուցված է բրաուզերի մեջ, բոտի հետ զրույցը կարող է բացվել կողային տողում: Այն հիմնված է ChatGPT-ի վրա եւ կարող է նաեւ տեղեկատվություն փնտրել ինտերնետում եւ ստեղծել համատեքստային հուշումներ։

Opera-ն ապրիլին թողարկել է Opera One-ի վաղ տարբերակը ծրագրավորողների համար: Դրա ինտերֆեյսը կառուցված է մոդուլային դիզայնով. զննարկիչը կարող է հարմարվել օգտատիրոջ կարիքներին եւ առաջին պլան բերել միայն այն մոդուլները, որոնք նրան անհրաժեշտ են աշխատելու համար: Այն ունի նաեւ «էջանիշային կղզիներ»։ Բաց էջերը խմբավորվում են ըստ համատեքստի։