Հարութ Մարտիրոսյանը
Ջուլիա Թումասյանը
15:18 | 05.06.23 | Հոդվածներ | exclusive 8835
2019 թվականից հայկական շուկայում ներկայացված Intent.ai ընկերությունը գովազդային ոլորտում առաջարկում է նորարար լուծումներ։ Ընկերության մշակած հարթակի կիրառմամբ գովազդատուները կարող են մատչելի եւ հասկանալի ինտերֆեյսի միջոցով ճշգրիտ թիրախավորմամբ գովազդ մատուցել ցանկալի լսարանին։
Ընկերության հեռանկարներն ու նոր ծրագրերը iTel.am-ի հետ զրույցում ներկայացրել են համահիմնադիր, տեխնիկական տնօրեն (CTO) Հարութ Մարտիրոսյանը եւ գլխավոր գործառնական տնօրեն (COO) Ջուլիա Թումասյանը։
Intent.ai-ի տեխնոլոգիան եւ առանձնահատկությունները
Ջուլիա
Մենք ոչ թե գովազդային գործակալություն ենք, այլ՝ տեխնոլոգիական լուծում, որը միտված է նորարար հարթակ տրամադրելու եւ օգնելու ճշգրիտ թիրախավորել նման գործակալությունների եւ գովազդատուների ցանկալի սեգմենտները։
Հարութ
Intent.ai-ի շնորհիվ գովազդ գործարկելն առավել մատչելի է, քան Google հարթակում։ Մեր կանխորոշումը /precision/ շատ ավելի հստակ է, օրինակ՝ տարիքի պարագայում տատանումն ընդամենը 1-3 տարի է, իսկ սեռի պարագայում ցուցանիշը 87% է, ինչը 20% ավելի է, քան ոլորտային միջինը։ Google-ի դեպքում այն կազմում է 67%։
Հարթակը թիրախավորում է օգտատերերին ըստ այն կայքերի ու հավելվածների, որոնք նրանք այցելում են։ Ըստ այդմ՝ հնարավոր է թիրախավորել ձեր մրցակիցների օգտատերերին եւ կազմել համապատասխան սեգմենտներ։
Ջուլիա
Գործընկերների համար հասանելի են նաեւ հավելյալ ծառայություններ, օրինակ՝ հատուկ սեգմենտների կազմում, տեսաֆայլերի /visuals/ դիզայն եւ գովազդային արշավների խորացված վերլուծություն։ Սպասարկման թիմը գտնվում է նույն ժամային գոտում, ինչ Հայաստանի մեր գործընկերները, ինչի շնորհիվ հասանելի է մշտական աջակցություն։
Հարութ
Հայերեն գրվածքներով վիզուալների հաստատումը, ի տարբերություն Google Ads-ի, արագ է կատարվում։ Բացի այդ, Intent.ai գովազդային հարթակում հասանելի են Google Ads-ի գովազդային բաններների բոլոր չափսերը, ինչպես նաեւ այն HTML շարժական անիմացիայի հնարավորություն ունի, ինչն այլ AdTech hարթակներում հասանելի է միայն որոշակի նվազագույն բյուջե գործարկած լինելու դեպքում։ Այլ հարթակներում պարտադիր պետք է որպես հասցե նշվի պաշտոնական կայք /destination URL/, իսկ մեր պարագայում կարող են լինել ֆեյսբուքյան եւ այլ սոցիալական հարթակների էջեր։
Տվյալների հետ աշխատանքն ու անվտանգությունը
Հարութ
Մեր տվյալները հուսալի աղբյուրից են եւ այդ տվյալների հետ աշխատանքի ընթացքում շատ խիստ կերպով պաշտպանվում են անձնական տվյալները։ Տելեկոմ ընկերությունների հետ ինտեգրացիայի արդյունքում մեր տվյալների աղբյուրն առավել ճշգրիտ է, տվյալները first-party են, ի տարբերություն շուկայում առկա մնացած AdTech պլատֆորմների, որոնք օգտագործում են երրորդ աղբյուրի տվյալներ՝ գնված կամ այլ կերպ հավաքագրված։ Վերջիններս շուտով հասանելի չեն լինելու, քանի որ քուքիները արգելվելու են։
Հարութ Մարտիրոսյանը
Ջուլիա Թումասյանը