15:55 | 19.04.23 | Նորություններ | 1778

Softr-ը Product Hunt-ում ներկայացրել է Google Sheets-ի հետ ինտեգրացիան

Softr-ը հայտարարել իր հարթակում նոր տվյալների աղբյուր Google Sheets-ի ինտեգրման մասին:

Հայ հիմնադիրներ ունեցող Softr-ը հարթակ է, որի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակում, առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու, ստեղծել լիարժեք կայքեր եւ վեբ հավելվածներ՝ օգտագործելով տվյալների բազաներ:

«Այսօր մենք պաշտոնապես գործարկում ենք մեր Google Sheets ինտեգրումը: Այն եղել է մեր ամենապահանջված ինտեգրումներից մեկը: Այս գործարկումը թույլ կտա ձեր աղյուսակները վերածել հզոր հավելվածների՝ գեղեցիկ դիզայնով, տրամաբանությամբ հագեցած գործողություններով եւ առաջադեմ դերերով ու թույլտվություններով, ինչպես Airtable-ի դեպքում: Ձեր բոլոր հավելվածները կցուցադրեն եւ կթարմացնեն տվյալներն իրական ժամանակում»,- գրել է Softr-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարիամ Հակոբյանը:

Նոր ինտեգրացիան փորձել ու Product Hunt-ում աջակցել հնարավոր է այստեղ։